Աշոտ Մովսիսյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Իսպանական Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Աշոտ Մինասյանը նվաճեց բրոնզե մեդալ։
Գերծանր քաշային պայքարում հայ ծանրորդը պոկում վարժությունում գրանցեց 158 կգ արդյունք։
Հրում վարժությունում գրանցելով 208 կգ արդյունք՝ երկամարտի 266 կգ արդյունքով Աշոտ Մովսիսյանը նվաճեց բրոնզե մեդալը։
Սեպտեմբերի 25-ին Էմմա Պողոսյանը (81 կգ) դարձել էր ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն։ Ծանրորդներ Աննա Ամրոյանը (76 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) բրոնզե մեդալներ էին նվաճել։