ՀայաստանՍպորտ

«Շիրակը» խաղավարտին հաղթանակի հասավ «Գանձասարի» նկատմամբ

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» 2:1 հաշվով արտագնա խաղում հաղթեց Կապանի «Գանձասարին»։ 

«Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած խաղում գյումրեցիները Ռազմիկ Հակոբյանի՝ խաղավարտին խփած գոլը հաղթական դարձավ։

Առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին հանդիպման հաշիվը թիմի կիսապաշտպան Լյովա Մրյանի հարվածից հետո Մորի Կոնեն շեղեց գնդակի ուղղությունն ու բացեց հաշիվը։ Վերջինիս համար այս գոլը 2024/25 մրցաշրջանում երրորդն էր։ 

Կապանյան ակումբից հանդիպման հաշիվը 54-րդ րոպեին հավասարեցրեց թիմի նորեկ Իսրայել Օպոկուն, ով մինչ «Գանձասար» տեղափոխվելը սիրողական մակարդակում հանդես եկող «Կիլիկիայում» էր խաղում։ Արագ հակագրոհից հետո Օպոկուին օգնեց աբքի ընկնել Բերտրան Ջունիոր Մանին։

Խաղի 90-րդ րոպեին «Շիրակը» մոտ տարածությունից տուգանային հարվածի իրավունք ստացավ։ Փոխարինման մտած Ռազմիկ Հակոբյանը հարվածից հետո գնդակը անդրադարձով հայտնվեց կապանյան թիմի դարպասը։

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտին ավելացված 5-րդ րոպեին «Գանձասարից» կարմիր քարտի պատճառով հեռացվեց գոլի հեղինակ Իսրայել Օպոկուն, ով վիճաբանության մեջ մտավ «Շիրակի» տեխնիկական գոտուց աշխատողների հետ։

Ֆաստեքս Պրեմիեր լիգայում «Շիրակը», 9 խաղից հետո վաստակած 10 միավորով, յոթերորդն է։ «Գանձասարն» ունի 1 միավոր և շարունակում է մնալ վերջինը մրցաշարային աղյուսակում։