ՀայաստանՊատահար

Երևանում շանը վրաերթի ենթարկելու շուրջ ծագած վիճաբանությունը ողբերգական ավարտ է ունեցել. 42-ամյա կին մահացել է, 2-ամյա երեխան՝ հոսպիտալացվել

Մայիսի 30-ի երեկոյան ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Երևանի Հաղթանակ թաղամասում։ Ժամը 22:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ՝ մարմնի պատռված վերքով։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար, ինչի ընթացքում BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 42-ամյա Անի Խ.-ն և նրա 2-ամյա որդուն։ Վրաերթի հետևանքով կինը մահացել է, երեխան հոսպիտալացվել է:

Ոստիկանությունը պարզում է BMW վարած անձի ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները հետաքննվում են։