ՀայաստանՍոցիալական

Երկրաշարժ Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ

Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին, Լոռու մարզի տարածքում արձանագրվել է երկրաշարժ։ Ըստ սեյսմոլոգիական տվյալների՝ ցնցումը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքից 11 կիլոմետր հարավ-արևելք՝ 10 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3․0, իսկ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 4 բալ։ Ցնցումները զգացվել են Լոռու մարզի մի շարք բնակավայրերում՝ այդ թվում Սպիտակ և Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող և Լեռնապատ գյուղերում՝ մոտավորապես 3 բալ ուժգնությամբ։

Սեդա Մարտոյան