
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք
2021-2024 թվականների ընթացքում կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ դրամի շրջանառություն։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
Ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցրել է գումար և չի տրամադրել ՀԴՄ կտրոն։
Նախնական հաշվարկով՝ պետությանը պատճառվել է շուրջ 337 մլն դրամի վնաս։
Շուշան Ասրյան