ՀայաստանՊատահար

ԱվտովթարԵրևանում․ բախվել են շտապօգնության մեքենան ու «Opel»-ը

Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 01:30-ի սահմաններում, Երևանի Րաֆֆու փողոցի շրջադարձի հատվածում տեղի է ունեցել ավտովթար՝ շտապօգնության «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ։

Վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորը տեղում ստացել է առաջին բուժօգնություն Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։

Դեպքի առիթով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է վարորդների ինքնությունը։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Սեդա Մարտոյան