ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Վայոց ձորի մարզ

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինւ պաշտոնական այցով մեկնել է Վայոց ձորի մարզ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։

Դեսպանը հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործացության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև երկու ժողովուրդների միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի ընդլայնման հարցերին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն և հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի փորձագետ Վահրամ Կարապետյանը:

Վերջին անգամ դեսպանը Վայոց ձորի մարզում է եղել 2023 թվականի փետրվարին։

Սաթենիկ Ավետիսյան