ՀայաստանՊատահար

Ճամբարակ քաղաքում գազի պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ

Հունիսի 11-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունը խլել է մեկ մարդու կյանք և պատճառել է մի քանի բնակչի վնասվածքներ։ 

Ժամը 08:34-ին ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը, ըստ նախնական վարկածի, առաջացել է գազի արտահոսքի և պայթյունի հետևանքով։

Դեպքի վայր են մեկնել փրկարարները, մի քանի տուժածի դուրս են բերել շենքից, սակայն բնակարաններից մեկում հայտնաբերվել է մի քաղաքացու դի։

Տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած։

Այս պահին դեպքի հանգամանքները ճշտվում են։

Սեդա Մարտոյան