
Պայթյուն Սևան-Երևան ավտոճանապարհի գազալցակայանում․ մեկ մարդ հոսպիտալացվել է
Հունիսի 13-ին ժամը 13:25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ այդ նույն գազալցակայանում ևս մեկ պայթյուն էր տեղի ունեցել դեռևս մեկ ամիս առաջ։