ՀայաստանՍպորտ

Ինչքան շատ մեդալ, այդքան՝ լավ․ բռնցքամարտի հավաքականները պատրաստվում են կարևոր ստուգատեսի 

Բռնցքամարտի Հայաստանի մինչև 22 տարեկանների ազգային հավաքականները Եվրոպայի առաջնությունից առաջ մարզում է անցկացրել «Օլիմպավանում»։

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականները նախապատրաստվում են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում սպասվող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

Արդեն տեղեկացրել ենք, որ հայտնի են նաև տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը։

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գնահատել է թիմի մարզավիճակն ու մարզական հավաքը՝ խոսելով նաև նպատակներից․

Խոսելով հավաքականի կազմի մասին՝ Աղամալյանը կարևորեց, որ շատերն անգամ մեծահասակների մրցաշարերի են մասնակցել․

Նախորդ տարվա մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Էլիդա Քոչարյանը ևս այս տարի մասնակցելու է մրցաշարին։ Հայ մարզուհին խոստանում է կրկին ոսկի նվաճել․

Ռուսլան Ասլիկյանը ևս մեկնում է մրցաշարին՝ պաշտպանելու չեմպիոնությունը․

Հիշեցնենք, որ բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա հոկտեմբերի 8-ից 21-ը։

Լուսանկարներ մարզումից․