Բռնցքամարտի Հայաստանի մինչև 22 տարեկանների ազգային հավաքականների մարզումը․ հայտնի է, թե ովքեր են մեկնելու մրցաշարին
Բռնցքամարտի Հայաստանի մինչև 22 տարեկանների ազգային հավաքականները Եվրոպայի առաջնությունից առաջ մարզում է անցկացրել «Օլիմպավանում»։
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականները նախապատրաստվում են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում սպասվող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։
Հայտնի են նաև տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը․
Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Մանվել Պետրոսյանը (63.5 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Գարիկ Անտանոսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ)։
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Լուսինե Գևորգյանը (48 կգ), Արևիկ Դոխոլյանը (52 կգ), Աննա Զուռնաչյանը (54 կգ), Ջուլյա Լալայանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ)։
Բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հոկտեմբերի 8-ից 21-ը։