ՀայաստանՊատահար

Ուժեղ քամիներ Արագածոտնում, Լոռիում և Շիրակում. վնասվել են տանիքներ, ծառեր են տապալվել, կան վնասված ավտոմեքենաներ 

Հունիսի 14-ի երեկոյան՝ ժամը 19:30-ից սկսած, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերում ուժգնացած քամու պատճառով մի շարք համայնքներում արձանագրվել են արտակարգ դեպքեր։ Քամու արագությունը հասել է 17-32 մ/վ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի և վարչական շենքերի տանիքներ, ինչպես նաև տապալվել են ծառեր։

Տապալված ծառերից մի քանիսը ընկել են ավտոմեքենաների վրա՝ պատճառելով նյութական վնաս։ Որոշ հատվածներում հաղորդվել է նաև էլեկտրական ցանցերի մասնակի վնասման մասին։

Քաղաքացիներից ստացված ահազանգերի հիման վրա տարբեր վայրեր մեկնել են համապատասխան ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են տարածքների մաքրման և վթարային արձագանքման աշխատանքներ։

Սեդա Մարտոյան