Լիոնել Մեսսիի եղբայրը այցելել է Երևանի ԹՈՒՄՈ կենտրոն
Ռոդրիգո Մեսսին՝ Լիոնել Մեսսիի եղբայրը և Leo Messi Management-ի տնօրենը, այսօր այցելել է Երևանի ԹՈՒՄՈ կենտրոն։
Ռոդրիգո Մեսսին Երևանում ելույթ է ունեցել WCIT2024/DigiTec-ի շրջանակում։
Նրան ուղեկցում էր տեխնոլոգիական ձեռներեց, Play Time Ventures ընկերության հիմնադիր Ռազմիկ Հովագիմյանը։ Play Time Ventures-ը ստեղծել են Լեո Մեսսիի հետ համատեղ։ Այն ներդրումներ է կատարում սպորտի և տեխնոլոգիաների մեջ։
Նրանք միասին ուսումնասիրել են, թե ինչպես է ԹՈՒՄՈ կրթական մոդելն օգնում դեռահասներին դառնալ ստեղծագործողներ և նորարարներ:
ԹՈՒՄՈ-ն աննախադեպ հնարավորություններ է ստեղծում երիտասարդների համար, — ասել է Ռոդրիգոն՝ անդրադառնալով ԹՈՒՄՈ-ի առաքելությանը։