ՀայաստանՊատահար

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Հունիսի 11-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունից հայտնի են նոր մանրամասներ։ 

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ զոհերի թիվը հասել է երեքի։ 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։

Ըստ նախնական տվյալների, փլուզվել են շենքի չորս, երեք և երկու հարկերի բնակարանները։ Մասամբ վնասվել են նաև հարևան մուտքի մի շարք բնակարաններ։

Չնայած դեռևս անհետ կորածների մասին հաստատում չկա, փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։

Մինչ այս պահը բուժհաստատություն է տեղափոխվել 10 տուժած։ Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Սեդա Մարտոյան