Ոստիկանության Չարբախի բաժանմունքը կլուծարվի
Ոստիկանության կառուցվածքում բաժանմունքներ չեն լինելու։ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ դրանք շատ փոքր կառուցվածքային միավորներ են, որոնք ընդհանուր ղեկավարման համակարգում լրացուցիչ օղակներ են ավելացնում։ Ըստ այդմ՝ համայնքային ոստիկանությունը լինելու է բաժինների տեսքով։
Չարբախի բաժանմունքը կլուծարվի։ Նույն ճակատագիրը կունենան նաև մյուս բոլոր բաժանմունքները ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
Նոյեմբերի 1-ից, մեկ բաժինը կարող է սպասարկել 1, 2 կամ 3 խոշորացված համայնք։ Սակայն չի լինելու սահմանային այնպիսի բաշխում, որը կիսով չափ կլինի մի բաժնի տիրույթում, կիսով չափ՝ մյուս։ Ըստ այդմ՝ պատասխանատվության հստակ մեխանիզմ մենք չենք ունենա, որովհետև օբյեկտիվորեն 2 բաժիններն էլ կպնդեն, որ իրռնք իրենց չափով կատարել են իրենց առջև դրած խնդիրը, — նշեց Սարգսյանը։
Նախկինում՝ կային բաժիններ, որոնք կիսով չափ ծածկում էին մեկ այլ համայնք, իսկ համայնքի կեսը ծածկում էր այլ բաժին։