ԱրցախՍոցիալական

3611 արցախցի ստացել է Հայաստանի քաղաքացիություն

Արցախից բռնի տեղահանված 113 635 քաղաքացի ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական։ Հիմնական հաշվառում են ստացել մոտ 99 000 անձ։ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար գրանցվել է ընդհանուր առմամբ մոտ 5600 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 3611 անձանց։ Այս մասին ԱԺ-ի «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» քննարկման ժամանակ հայտարարել է Ներքին գործեի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշել է նաև, որ 2024 թվականի 9 ամիսներին ընթացքում ընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման շնորհիվ Հայաստանի քաղաքացիներին է հանձնվել մոտ 125 000 նույնականացման քարտ։ 2859 անձ դադարեցրել է քաղաքացիությունը։ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց թիվը նվազել է մոտ 7․1 տոկոսով։