ՀայաստանՊատահար

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը մոտ 13:30-ին, Սյունիքի մարզի Լծեն-Տաթև խաչմերուկում տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Դեպքի ժամանակ բախվել են իրանական համարանիշերով գազ տեղափոխող բեռնատարն ու «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով վիրավորվել են 2 մարդ, որոնք առաջին բուժօգնություն են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, ոստիկաններ և շտապօգնության հերթապահ բժիշկներ։

Տարածքը սահմանազատվել է պարեկների կողմից։ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում կատարվում է քննություն։ Նշանակվել է քրեական վարույթ՝ վթարի հանգամանքները պարզելու համար։

Սեդա Մարտոյան