ՀայաստանՊատահար

Էլեկտրոնային ծխախոտ վաճառող ընկերությունը խուսափել է 142 միլիոն դրամի հարկերից

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է խարդախության դեպք՝ կապված էլեկտրոնային ծխախոտների ներմուծման և վաճառքի հետ։ Ընկերությունը, որը ներմուծում էր էլեկտրոնային ծխախոտներ ԵԱՏՄ երկրներից և Չինաստանից, ներկայացրել է, թե իբր ներմուծում է շատ քիչ ծավալով ապրանք։

Այս կերպ խուսափել է մեծ չափի հարկեր վճարելուց։ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնաբեռնման հատվածում ՊԵԿ աշխատակիցները ստուգել են ծխախոտները և պարզել, որ տուփերի վրա փակցված պիտակները ցույց են տալիս 10 անգամ պակաս հեղուկ, քան իրականում կա տուփի տակ նշված չափերը։

Այդ խաբեության միջոցով ընկերությունը խուսափել է ակցիզային հարկ և ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) վճարելուց։ Ընդհանուր վնասը պետությանը կազմել է ավելի քան 142 միլիոն դրամ։ ՊԵԿ-ը այս մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեին։

Նյութի հիման վրա արդեն քրեական գործ է հարուցվել։ Ընկերության մոտ 30 խանութներում իրականցավել են ստուգումներ, առգրավվել են փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և ապրանքներ։

Սեդա Մարտոյան