
Ալաշկերտի բնակիչը տանը թմրանյութ է պահել. հայտնաբերվել է նաև հրացան
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում հայտնաբերվել է թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք։
Ըստ քրեական ոստիկանության օպերատիվ տվյալների՝ 32-ամյա մի բնակիչ, տանը պահել է կանեփի հիմքով թմրանյութ։ Քննչական գործողությունների ընթացքում իրավապահները զննություն են իրականացրել նրա տանը և տանիքից հայտնաբերել չորացված և մանրացված զանգվածներով չորս ապակե տարա, որոնցում ընդհանուր առմամբ եղել է մոտ 2 կգ 150 գրամ թմրանյութ։
Բացի այդ, բակի հողատարածքում հայտնաբերվել է որսորդական հրացան, որի օրինականությունը պարզվում է։
Երիտասարդը ձերբակալվել է և արդեն ներկայացվել է Արմավիրի քննչական վարչություն։
Նախաքննությունն ընթացքի մեջ է, պարզվում են դեպքի բոլոր մանրամասները։