ՀայաստանՊատահար

Երևան-Սևան ճանապարհին մոտոցիկլ է բախվել բեռնատարին. կա երկու վիրավոր

Այսօր՝ հունիսի 24-ին, Գեղարքունիքի մարզում մոտոցիկլը և բեռնատար ավտոմեքենան բախվել են։ Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ժամը 17:00-ի սահմաններում՝ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին։

Մոտոցիկլը վարել է Երևանի 48-ամյա բնակիչը, իսկ բեռնատարը վարել է 67-ամյա մի տղամարդ։ Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ վարորդն ու նրա ուղևորուհին՝ 45-ամյա կին, ստացել են մարմնական վնասվածքներ։

Տուժածներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել քաղաքացիները և շտապօգնության բժիշկները։ Երկուսն էլ տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սեդա Մարտոյան