ՀայաստանՊատահար

Հրդեհ Արգավանդ գյուղում. այրվել է տան տանիքը

Հունիսի 25-ին, ժամը 13։59-ին, Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։27-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 14։49-ին։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով վնասվել է տան տանիքի մոտ 100 քմ մակերեսով փայտե կառուցատարրերը։

Տուժածների մասին տեղեկատվություն այս պահի դրությամբ չկա։ Հրդեհի պատճառները պարզվում են։