Լիբանանում զոհերի թիվը ավելացել է
Լիբանանի առողջապահության նախարարը հայտնել է, որ փեյջերների պայթյունի հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը ավելացել է։ Պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 25-ով, վիրավորներինը՝ 608-ով։
Պայթումները տեղի են ունեցել Բեյրութի հարավային արվարձաններում, Բեքաայի և հարավային Լիբանանի մեջ։ Սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ այնտեղ գտնվող «Հըզբոլլահի» անդամների փեյջերները նույնպես պայթել են։
CNN-ը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ պայթյունները Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսադի և իսրայելական բանակի համատեղ գործողության արդյունք են։ Սակայն Իսրայելը որևէ մեկնաբանություն չի տվել։ Իրանը նույնպես դատապարտել է այդ գործողությունները՝ այն որակելով որպես «իսրայելական ահաբեկչություն»: