ԱշխարհՔաղաքականություն

Իրանցի հաքերները գողացել են տեղեկություններ Թրամփի նախընտրական շտաբից և դրանք ուղարկել Ջո Բայդենին

Սեպտեմբերի 18-ին իրանցի հաքերները ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավից գողացված նյութեր են ուղարկել Ջո Բայդենին։ Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը, Հետախուզության դաշնային բյուրոն և Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, նշելով, որ հաքերները դրանք ինքնակամ են հանձնել։

Նամակների կոնկրետ բովանդակության մասին մանրամասն տեղեկություններ չկան։

Սա Իրան-ԱՄՆ կիբերհարձակումների առաջին օրինակը չէ։ Դեռևս օգոստոսին ԱՄՆ-ն մեղադրում էր Իրանին՝ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ։ Իր հերթին՝ Իրանը մի քանի անգամ հայտարարություններ է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ն կիբերհարձակում է իրականացրել իրանական միջուկային օբյեկտների համակարգիչների վրա։

Այնուամենայնիվ, Իրանը բազմիցս հերքել է այդ տեղեկությունները և նշել, որ «Թեհրանը նախագահական ընտրություններին միջամտելու ո՛չ նպատակ, ո՛չ շարժառիթ ունի»։

Սաթենիկ Ավետիսյան