ՀայաստանՊատահար

Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՀՀ գլխավոր դատախազությունից հաստատել են, որ վարույթը հարուցվել է 2025 թվականի հունիսի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Այս հոդվածը վերաբերում է իշխանությունը զավթմանը, տարածքային ամբողջականության խախտմանը, ինքնիշխանությունից հրաժարվելուն, կամ սահմանադրական կարգը բռնի տապալելմանը ուղղված հրապարակային կոչերին։

Վարույթը հարուցվել է Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» վերաբերյալ արված հայտարարությունների պատճառով, որոնք նա բազմիցս կրկնել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

Օրեր առաջ նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վերահաստատել էր իր այս կոչը։

Դատախազությունից հավելյալ մանրամասներ չեն հաղորդել, և ներկայումս չի հստակեցվել՝ արդյոք Աջապահյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։