
Աշտարակում մարիխուանայի գործով երկու տղամարդ ձերբակալվել են
Աշտարակի համայնքային ոստիկաններն ու պարեկները բերման են ենթարկել Երևանի երկու բնակչի՝ 40 և 43 տարեկան տղամարդկանց, որոնց մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող նյութեր։
43-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են երեք փաթեթ, կաթուցիչ և ծխախոտի գլանակներ՝ լցված կանաչավուն զանգվածով։ 40-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ապակե գլանակ և մեկ փաթեթ՝ նմանատիպ զանգվածով։
Ըստ նախնական տվյալների՝ թմրանյութը վերջինիս վաճառել է 43-ամյա տղամարդը։
Ոստիկանները զննել են նաև մեքենան, որի սրահում հայտնաբերվել է ավելի քան 30 գրամ կանաչավուն զանգված, հատուկ պատրաստված գլանակ և կանեփի սերմեր։
43-ամյա տղամարդը ձերբակալվել է և այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։
Գործով նախաքննությունը շարունակվում է։