
Էջմիածնում վիճակը շարունակում է լարված մնալ․ տեղում են նաև կարմիրբերետավորները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ։ Հավաքված հոգևորականներն ու քաղաքացիները որոշ ժամանակ փակել էին մուտքը։ Այն պահին, երբ Միքայել Աջապահյանը մոտեցավ իրեն տեղափոխելու եկած մեքենային, հրմշտոց սկսվեց։Դրանից հետո նա վերադարձել է Վեհարան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ։ Հայտնում են, որ նրա ինքնազգացողությունը վատացել է։
Տարածքում հնչում են եկեղեցու զանգերը, որոնք շուրջ մեկ ժամ է՝ անդադար ղողանջում են։ Իրավապահները շարունակում են նոր ուժեր կուտակել Մայր Աթոռի տարածքում։ Նրանց են միացել ոստիկանության զորքերի հատուկ նշանակության կարմիրբերետավորները։
Ավելի վաղ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Գարեգին Բ-ն հայտարարել է, որ Միքայել Աջապահյանը պատրաստվում է ներկայանալ իրավապահներին, իսկ քահանայաց դասը առանձնանալու է՝ իրավիճակը քննարկելու համար։