
«Սևան» քրեակատարողական հիմնարկ այցելած քաղաքացու մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ
«Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կասեցրել են կասկածելի առաքման փորձ։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտ խուզարկություն է իրականացվել, որի ընթացքում ծխախոտի տուփում հայտնաբերվել է ապակյա ինքնաշեն ծխամորճ՝ կասկածելի սև զանգվածով և հետքերով։
Տեսակցության ընթացքում իրականացված բացատրական զրույցի արդյունքում քաղաքացին ներկայացրել է նաև իր ներքնազգեստում թաքցրած փաթեթը, որի մեջ եղել են ընդհանուր 11,1 գրամ քաշով՝ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ և դեղահաբեր։
Քաղաքացին ձերբակալվել է տեղում և փոխանցվել Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։