
Հրդեհ Սիլիկյան թաղամասում. այրվել են չբնակեցված վագոն-տնակներ
Հունիսի 28-ին, ժամը 22:48-ին, արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել Երևանում։ Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում վագոն-տնակն է այրվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե մեկ, այլ երկու չբնակեցված վագոն-տնակում։ Ըստ նախնական տվյալների՝ ամբողջությամբ այրվել է մոտ 8 և 21 քմ մակերեսով երկու վագոն-տնակ, ինչպես նաև հարակից վագոն-տնակից մոտ 2 քմ հատված ջերմահարվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, իսկ մարվել՝ հունիսի 29-ին, ժամը 00:22-ին։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ, այդ թվում՝ հրդեհի պատճառների մասին, այս պահի դրությամբ հայտնի չեն։ Տուժածներ չկան։