Վերանորոգվում է Երերույքի տաճարը
Նիկոլ Փաշինյանը այցելել է Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում գտնվող Երերույքի տաճար, որտեղ իրականացվում են ամրակայման աշխատանքներ։ Ծրագիրը իրականացվում է 5 փուլով։
Առաջին փուլում եկեղեցու պատերը ներարկվել են հատուկ կրով։ Աշխատանքների մեկնարկին ուշադրություն է դարձվել հիմքերի և աստիճանավանդակների ամրակայման աշխատանքներին։
Նախագծի հեղինակը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է:
Ծրագիրը իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ։