ՀայաստանՄշակույթ

Ապարանը` 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Ապարան քաղաքը հռչակվել է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ-ն:

2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։

Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Գավառը, 2023 թվականին` Մեծամորը: