Շրջանառության մեջ է դրվում ֆրանսահայ գեղանկարչի ծննդյան 150-ամյակի մետաղադրամը
Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական բանկը, շրջանառության մեջ է դրվում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե մետաղադրամը:
Էդգար Շահինը ֆրանսահայ գեղանկարիչ է: Ծնվել է Վիեննայում, սովորել Կ. Պոլսի Մխիթարյան միաբանությունում:
Շահինի գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի Մխիթարյան միաբանության պատկերասրահում և Կա Պեզարո քաղաքային թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (300-ից ավելի), Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների մի շարք թանգարաններում։
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը — 100 դրամ
Մետաղը/հարգը — արծաթ 9250
Քաշը — 28,28 գ
Տրամագիծը — 28,0 x 40,0
Որակը — լավացված
Դրամաշուրթը — հարթ
Թողարկման քանակը — 300 հատ
Թողարկման տարեթիվը — 2024