Մեկնարկեց «Երևան կլասիկ ֆեստ»-ը
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում մեկնարկեց «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը։
Մեկնարկը տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:
Փառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի ճանաչված նվագախմբերը․ հանդես կգան Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ելույթ կունենան նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը և երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։