Հայ հիմնադիրների EasyDMARC ստարտափը ներգրավվել է 20 միլիոն դոլար՝ A Series ֆինանսավորման փուլում
Գերասիմ Հովհաննիսյանի և Ավագ Առաքելյանի EasyDMARC ստարտափը ներգրավվել է 20 միլիոն դոլար՝ A Series ֆինանսավորման փուլում։ Այն ղեկավարում է Նյու Յորքում գործող Radian Capital ընկերությունը:
DMARC-ը ստարտափն ուղղված է էլ․ փոստում սպամից, կեղծարարությունից և ֆիշինգի հարձակումներից պաշտպանելուն: 2023-ի հոկտեմբերին Google-ը և Yahoo-ն հայտարարեցին, որ DMARC-ը պարտադիր կդարձնեն էլ․ փոստի զանգվածային ուղարկողների համար, որն էլ զգալիորեն նպաստեց EasyDMARC-ի շուկայական դիրքի բարձրացմանը:
2012-ին DMARC-ի ստեղծումից ի վեր , էլ․ փոստի շատ խոշոր մատակարարներ պարտավորվել են ներդնել այն զանգվածային էլ․ փոստ ուղարկողների համար։ Սակայն շատ ընկերություններ դեռ պետք է այն ներդրեն իրենց համակարգերում: 2018 թվականին՝ EasyDMARC-ի հիմնադրվելուց ի վեր Գերասիմ Հովհաննիսյանի և Ավագ Առաքելյանի կողմից ներգրավվել է ավելի քան 83,000 հաճախորդ ավելի քան 130 երկրներում։
Չնայած այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Valimail-ը, Proofpoint-ը և Mimecast-ը, EasyDMARC-ն ունի մրցակցային առավելություն՝ ինչպես անվանումն է հուշում՝ օգտագործման դյուրինություն:
Հայաստանում՝ որպես քիչ բնակչություն ունեցող երկրում, ստարտափները ի սկզբանե դառնում են միջազգային: Նշանավոր հայկական ընկերությունների թվում են Picsart-ը և ServiceTitan-ը: