Մարկ Ցուկերբերգի կարողությունը աճել է վեց անգամ
Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգի կարողությունը Metaverse-ի գործարկումից հետո աճել է վեց անգամ և հասել 201 միլիարդ դոլարի, սրա մասին հայտնում է Bloomberg Billionaires Index-ը։
Նա 73,4 միլիարդ դոլարով հարստացել է 2024 թվականին։ Միաժամանակ Ցուկերբերգը զբաղեցրել է չորրորդ տեղը աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակում, որը կազմում է Bloomberg-ը։
Նա 2024 թվականի ընթացքում ավելի շատ է վաստակել Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկից (43.3 միլիարդ դոլար), Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից (33․9 միլիարդ դոլար) և LVMH խմբի սեփականատեր Բեռնար Առնոյից (-252 միլիոն դոլար)։
Meta Platforms Inc.-ի բաժնետոմսերը այժմ վաճառվում են ռեկորդային բարձր գներով։ 2024 թվականի սկզբից դրանց գինը նախորդ տարվա համեմատ աճել է 60 %-ով։ Սեպտեմբերի 28-ին դրանք վաճառվել են ռեկորդային առավելագույն մակարդակով՝ 568,95 դոլար մեկ միավորի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իլոն Մասկը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը մինչև 2027 թվականը։ Իրենց հաշվարկներում փորձագետները ելնում էին նրանից, որ նրա կարողությունն աճում է միջինը 110%-ով, իսկ այժմ այն կազմում է 272 մլրդ դոլար։ Սա Մասկին դարձնում է մոլորակի ամենահարուստ մարդը: