ԱշխարհՔաղաքականություն

Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել

Իրանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել  Լիբանանում իսրայելական ավիահարվածի ժամանակ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունից հետո:

Նա Անվտանգության խորհրդին կոչ է արել «անհապաղ և վճռական գործողություններ ձեռնարկել Իսրայելի շարունակվող ագրեսիան կասեցնելու համար» և թույլ չտալ, որ Իսրայելը «տարածաշրջանը ներքաշի լայնածավալ պատերազմի»:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Բեյրութի արվարձաններից մեկում ավիահարվածի արդյունքում սպանել է «Հըզբոլլահի» ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի: 

Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են խմբավորման երկարամյա ղեկավար Հասան Նասրալլան, խորհրդի ղեկավարի տեղակալ Նաբիլ Կաուկը և մի շարք այլ բարձրաստիաճանավորներ։