Տեղի ունեցավ Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագը
Ամենայն հայող կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ օծվեց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի սուրբ սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ:
2012-ից սկսվեցին Մայր տաճարի նորոգման հետազոտական աշխատանքները: 2018-ից անցան բուն շինարարական աշխատանքներին: Մինչեւ 2023-ը ավարտվեցին հիմնական շինարարական աշխատանքները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի խոսքով՝ «այսպիսի ամբողջական վերանորոգում Մայր տաճարը իր 1720-ամյա տարիքի ընթացքին չի տեսել»:
Վերանորոգման ընթացքում ամրակայվել է Մայր տաճարը, վերանորոգվել մեծ գմբեթը, Կաթողիկեն, տանիքը, մեծ և փոքր զանգակատները: Առաջին անգամ Մայր տաճարում ներդրվել է օդափոխության համակարգ, հատակը ծածկվել նոր մարմարե մեծադիր սալիկներով, տեղադրվել են լուսասարքեր, ողջ ծավալով վերականգվել որմնանկարները:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն Հայող Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Մայր Տաճարի վերաօծման առիթով պատգամ հղեց․
Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագը՝ ստորև․