ՍոցիալականՍփյուռք

Հայաստանում տեղի կունենա Համաշխարային հայկական գագաթնաժողով

Սեպտեմբերի 17-20-ը Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։ Քննարկումների հիմնական թեման Հայաստանի և սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, ինչպես նաև կայուն զարգացման հնարավորությունները դիտարկելն է։ Գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունենալու պանելային քննարկումներ, կլոր սեղան հանդիպումներ, համաժամանակյա նիստեր, աշխատաժողովներ, ցուցահանդեսներ և մշակութային միջոցառումներ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորել է միասնականությունը և նշել, որ այն մեծ դեր ունի ներկայիս մարտահրավերների հաղթահարման գործում․

Գագաթնաժողովին մասնակցելու են սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչներ։ Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից։

Առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022 թվականին։ Դրա հիման վրա մշակվել է Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարություն։

Սաթենիկ Ավետիսյան