
Երևանում ավտոմեքենա է պայթել. վարորդը հոսպիտալացվել է
Հունիսի 29-ին պայթյուն է տեղի ունեցել Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցում, ֆիզիկայի ինստիտուտի տարածքում։
«Kia» մակնիշի ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունից հետո մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, անցել եզրաքարերի վրայով և հայտնվել հարակից կանաչ գոտում։
Մեքենայի վարորդը ստացել է այրվածքներ և տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքի վայրում աշխատած հրշեջներն մարել են կրակը, սակայն մեքենան ամբողջությամբ վնասվել է։
Դեպքի պատճառները պարզվում են։