ՀայաստանՔաղաքականություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին և Կովկասյան բանակցությունների ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ կառավարությունը։

Բացի այդ, Քարփենթերին Փաշինյանին է հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, որում նույնպես անդրադարձ կա խաղաղության համաձայնագրին։ Մասնավորապես, նամակի մեջ նշված է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու երկրների միջև եղած դարավոր հակամարտությունը կարգավորող կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։

Հայաստան-Ադրեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Քարփենթերը հանդիպել է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։