ՀայաստանՍպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հայ ըմբիշ Հայկ Խլոյանը դարձել է աշխարհի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի առաջնություն չեմպիոն։ 97 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար նա մրցել է ռուս ըմբիշ Աբուբակար Խասլախանաուի դեմ։

Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հավաքականի մեկ այլ ըմբիշ՝ Շանթ Խաչատրյանը, դարձել է փոխչեմպիոն։ Նա գոտեմարտել է վրացի Գեորգի Չխիկվաձեի դեմ և պարտվել 1։3 հաշվով։

63 կգ քաշային Արման Վարդանյանը և 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը հոկտեմբերի 23-ին պայքարելու են բրոնզե մեդալների համար։