ՀայաստանՍոցիալական

Գյումրիում 217 ծառ և 386 թուփ է տնկվել

Գյումրիի Բարեկամության զբոսայգում տնկվել է շուրջ 217 ծառ և 386 թուփ։ Աշնանային ծառատունկին մասնակցել են տեղի բնակիչները, համայնքապետարանի աշխատակիցները և այլք։

Ծրագրի սկիզբը դրել է Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամը։ Կազմակերպված նվիրաբերության ընթացքում ձեռք բերված գումարը ծառայում է Գյումրու կանաչապատմանը։

Ծառատունկին աջակցել է նաև Գյումրու համայնքապետարանը։ «Էյ Թի փի» բարեգործական հիմնադրամի կողմից ստացած ծառերը համայնքապետարանը նույնպես տրամադրել է Բարեկամության զբոսայգու կանաչապատմանը։

Ծառատունկի հաջորդ փուլը նախատեսվում է իրականցնել գարնանը։