ՀայաստանՊատահար

46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից

Հասարակակն տրանսպորտում գրանցվել է հերթական անթույլատրելի դեպքը։

46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Միջադեպի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ դեռ հայտնի չեն։

Ավտոբուսում բռնության վերջին դեպքը գրանցվել էր փետրվարի 14-ին։ 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել էր վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։

Սեդա Մարտոյան