ՀայաստանՄշակույթ

Երևանի պատմության թանգարանում կցուցադրվի Անահիտ աստվածուհու արձանը

Բրիտանական թանգարանից ժամանակավորապես Հայաստան է բերվել Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի գլխաքանդակն ու ձախ ձեռքը։ Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ից սկսած շուրջ 6 ամիս Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվի Անահիտ աստվածուհու արձանը։ Միջազգային ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվելու են մայրությանը կրելու է «Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» խորագիրը։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը օրը խորհրդանշական է համարել և խոսել միջազգային ոլորտում նման համագործակցությունների մասին.

Մինչև այս մենք ունեցել ենք բազմաթիվ հաջող համագործակցություններ տարբեր հեղինակավոր թանգարանների հետ։ Սովորաբար մեր ցուցանմուշներն են ցուցադրվել դրսում։ Այսօր բացառիկ հնարավորություն է նաև այն իմաստով, որ մենք ենք փոխառում հեղինակավոր թանգարանների ցուցանմուշները և դրանք հասանելի դարձնում մեր հասարակությանը։

Աստվածուհու արձանը գտնվել է 1872 թվականին՝ Արևմտյան Հայաստանի Էրզրում գավառի Սաթալա բնակավայրում։ Այն անցել է տարբեր վաճառականների ձեռքում, հետո հայտնվել Հռոմում, Բրիտանական թանգարանում։ Վերջինիս պաշտոնական էջում նշված է, որ արձանիկի աչքերի փոխարեն, հավանաբար, եղել են թանկարժեք քարեր, իսկ գլուխը վնասվել է պեղումների ժամանակ։

Աստվածուհու արձանի փոխառության պայմանագիրը Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պետրոսյանը ստորագրել էր դեռևս ապրիլին։ Նման համագործակցություններ նապատեսվում են նաև ապագայում:

Սաթենիկ Ավետիսյան