ՀայաստանՆորաձևություն

«Miss Trans Star International» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Դիանա Ղզրոյանը

Հայաստանը այս տարի առաջին անգամ մասնակցելու է «Miss Trans Star International» գեղեցկության մրցույթին։ Մեր երկրի ներկայացուցիչը Դիանա Ղզրոյանն է։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․

Իմ կյանքում տեղի է ունեցել մի շատ մեծ իրադարձություն, որը կարելի է ասել եղել է իմ կյանքի մեծ երազանքներից մեկը։ Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է «Miss Star International» գեղեցկության մրցույթին, որը տեղի է ունենալու 2024 թվականի դեկտեմբերին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, և մեր երկիրը մեծ պատվով ներկայացնելու եմ ես: Անչափ ուրախ եմ և հպարտ, որ ստանձնել եմ այս պարտականությունը: Քանի որ սա ոչ միայն մրցույթ է, այլ նաև հնարավորություն այդպիսի լայն հարթակից բարձրացնելու իմ ձայնը ընդդեմ խտրականության և անհավասարության։

Ինձ անհրաժեշտ է ձեր աջակցությունը, որպեսզի վստահ ներկայանամ մրցույթում։

Մրցույթի նպատակը պայքարն է տրանսգենդերների իրավունքների համար։ Առաջին անգամ այն կազմակերպվել է 2007 թվականին։