ՀայաստանՔաղաքականություն

29 միլիոն եվրո աջակցություն, ռազմական համագործակցության շարունակություն․ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը 

Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն աշխատանքային այցով Հայաստանում է։ Այս րոպեներին ընթանում է Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսը։ 

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնեց, որ շարունակելու են համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում՝ հավելելով, որ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը, բնակչությանը:

Իր խոսքում Սեժուրնեն նշեց, որ կշարունակեն նաև ռազմավարական ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված աջակցությունը, մասնավորապես էներգետիկ տրանզիցիան և ջրի կառավարումը:

Խոսելով նաև մարդասիրական բնագավառից՝ ԱԳ նախարարը հայտնեց, որ Ֆրանսիան 29 միլիոն եվրո կտրամադրի փախստականների աջակցության համար։

Հատկանշական է, որ ԱԳ նախարարի այցից առաջ արդեն հայ-ֆրանսիական համագործակցությունը ռազմական ոլորտում զարգացել է։ Օրինակ, Հայաստանը առաջիկա 15 ամսում կստանա 36 «Սեզար» հրետանային համակարգեր։ 2023-ի հոկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրով Փարիզը պարտավորվել է Երևանին մատակարարել երեք Mistral հրթիռներ, GM200 ռադարներ։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ է փոխանցել Երևանին, դրանցից հինգն ցուցադրվել էին զորավարժությունների ընթացքում։ 

Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը այցելեց Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Ռազմական ակադեմիա։ 

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հետագա ընդլայնման, կուրսանտների փոխանակման և վերապատրաստման ծրագրերի արդիականացման վերաբերյալ։

«Ուզում եմ վերահաստատել ՀՀ ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանին է փոխանցվել հերթական խմբագրական առաջարկները։ Նա առանձնացրել է Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության հաստատման տեսլականին։

Համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտեց, որ Հայաստանը օր առաջ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ այն տեքստը, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջ։

«Այս համաձայնագրով Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա կճանաչվեն փոխադարձ սահմանները», — հավելել է Միրզոյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով