Fastex ՀՊԼ․ Ավարտվեցին 6-րդ տուրի հանդիպումները
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում 5 հանդիպում կայացավ։
Տուրի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում մրցեց «Վեստ Արմենիայի» դեմ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած ակումբը 3։1 հաշվով առավելության հասավ Պատրիկ Պապյանի սաների նկատմամբ։ «Նռնագույններից» աչքի ընկան Ագդոն Մենեզեսը, Յուսուֆ Օտուբանջոն և Սերժ Դեբլեն։ Տանտերերի միակ գոլը խփեց Արթուր Դանիելյանը։
Տուրի մյուս խաղում Երևանի ԲԿՄԱ-ն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում ուժերը չափեց Չարենցավանի «Վանի» հետ։ Հյուրերը նվազագույն հաշվով կարողացան հաղթանակ տոնել։ Հաղթական գոլը հեղինակեց Մոմո Տուրեն։
Մյուս դիմակայությունում Գյումրիի «Շիրակը» ընդունել էր Երևանի «Ուրարտուին»։ Դմիտրի Գունկոյի սաները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին գյումրեցիների դարպասն ու Երևան վերադարձան 3 միավորով։ «Ուրարտուի» կազմում աչքի ընկան Իվան Իգնատևն ու Օլեգ Պոլյակովը։
Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» մրցեց առաջնության նորեկ Կապանի «Գանձասարի» դեմ։ Երևանյան ակումբը ջախջախիչ՝ 3։0 հաշվով հաղթանակ տարավ։ Գոլերի հեղինակ դարձան Ալեքսիս Ռոդրիգեսը, Արմեն Համբարձումյանն ու Էրիկ Օկանսին։
Տուրի կենտրոնական դիմակայությունը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Արարատն» ու Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուեղգիր նվաճած «Նոան»։ Ռուի Մոտայի սաները երկրորդ կեսի սկզբում Հելդեր Ֆերեյրայի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն թիմի նորեկ Յան Էտեկիի ուղիղ կարմիր քարտ ստանալն ու խաղադաշտից հեռացվելը շրջեցին խաղի տրամաբանությունը։
Խաղավարտից 10 րոպե առաջ Հիլարիոն Գուլը, նախ, հավասարեցրեց հանդիպման հաշիվը, ապա հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Մուսա Կանտեն կամային հաղթանակ պարգևեց «Արարատին»։
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
1․ «Վան» — 6 խաղ, 13 միավոր Խ/Բ +12
2․ «Ուրարտու» — 5 խաղ, 13 միավոր Խ/Բ +9
3․ «Արարատ» — 6 խաղ, 13 միավոր Խ/Բ +5
4․ «Արարատ-Արմենիա» — 4 խաղ, 9 միավոր Խ/Բ +5
5․ «Փյունիկ» — 4 խաղ, 7 միավոր Խ/Բ +2
6․ «Նոա» — 3 խաղ, 6 միավոր Խ/Բ +5
7․ «Շիրակ» — 6 խաղ, 6 միավոր Խ/Բ -8
8․ ԲԿՄԱ — 5 խաղ, 4 միավոր Խ/Բ -1
9․ «Ալաշկերտ» — 5 խաղ, 4 միավոր Խ/Բ -5
10․ «Վեստ Արմենիա» — 4 խաղ, 0 միավոր Խ/Բ -12
11․ «Գանձասար» — 4 խաղ, 0 միավոր Խ/Բ -12