ՀայաստանՊատահար

Նոր Նորքում ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրած 33-ամյա տղամարդ

Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածում հունիսի 17-ին իրավապահները բերման են ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որը թմրամիջոցի փաթեթներ էր թաքցնում հողի մեջ։

Նրան նկատել են եկեղեցու հարակից տարածքում՝ փաթեթները թաքցնելիս և գործողությունը լուսանկարելիս։ Տեսնելով մոտեցող ոստիկաններին՝ նա փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց ձերբակալվել է։

Ըստ նախնական տվյալների տղամարդը համացանցով ձեռք է բերել մարիխուանա և այն տեղադրել է իրացման նպատակով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է թմրամիջոցի 19 փաթեթ՝ ընդհանուր 33 գրամ քաշով։ Նախաքննությունը շարունակվում է։

Սեդա Մարտոյան