
Վայք քաղաքում տեղի է ունեցել վրաերթ․ 8-ամյա երեխան մահացել է
Այսօր՝ հուլիսի 1-ին, Վայոց ձորի մարզում ողբերգական դեպք է գրանցվել։ 19-ամյա վարորդը իր վարած «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայիին։ Երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, սակայն, գիտակցության չգալով՝ հաջորդ պահին մահացել է։
Ըստ վայքի ոստիկանապետության պարեկների եւ քննչական խմբի՝ վարորդին չի դիմել փախուստի, նա մնացել է հետադարձ արձագանքելու համար։ Վարորդը անցել է սթափության փորձաքննություն․ եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Հարուցվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Վայոց ձորում՝ Արենի վարչական շրջանում ևս մեկ մահվան ելքով ավտովթար էր տեղի ունեցել։