ՀայաստանՄշակույթ

Հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու

Մայր տաճարի հիմնանորոգումից հետո այնտեղ այլևս մոմավառություն չի լինելու, ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշեց, որ Մայր տաճարի զանգակատան շուրջ կաթողիկոսների հուղարկավորության համար այլևս տեղ չկա, դրա համար կառուցվում է կաթողիկոսական դամբարան։

«Վեհափառ Հայրապետի գաղափարով որոշվեց՝ այևս դրսում չթաղել ու ամբողջ հրապարակը չվերածել գերեզմանատան, սկսվեց կառուցվել կաթողիկոսական դամբարան, որն ամենօրյա ու անընդհատ ծառայելու է իբրև մատուռ աղոթքի ու մոմավառության»,- հավելեց արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով