Շախմատի համաշխարհային օլիմպիադայում կանանց Հայաստանի հավաքականը 5-րդն էր
Ավարտվեց շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադան, որտեղ կանանց Հայաստանի հավաքականը ավարտեց մրցելույթները՝ զբաղեցնելով 5-րդ տեղը։
Հայաստանի հավաքականը վերջին մրցափուլում մրցեց Գերմանիայի դեմ։ Լիլիթ Մկրտչյանի և Էլինա Դանիելյանի հաղթանակների և Մարիամ Մկրտչյանի ու Աննա Սարգսյանի ոչ-ոքիների շնորհիվ Հայաստանի ընտրանին 3։1 հաշվով առավելության հասավ։
Հայաստանը վաստակեց 17 միավոր՝ տոնելով 7 հաղթանակ, գրանցելով 3 ոչ-ոքի և կրելով 1 պարտություն։ Չեմպիոն հռչակվեց Հնդկաստանի ընտրանին, երկրորդը Ղազախստանն էր, երրորդը՝ ԱՄՆ-ն: